Հետևեք մեզ։

Իսրայելը ԱՄՆ-ից ստացել է զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը

17:32, 19 հոկտեմբեր 2023
Իսրայելը ԱՄՆ-ից ստացել է զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը

Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվորականները դիմավորել են ԱՄՆ-ից ժամանած բեռնատար ինքնաթիռին՝ հրեական պետության բանակի համար նախատեսված զրահատեխնիկայի առաջին խմբաքանակով, որը կփոխարինի մարտերի ժամանակ խոցվածներին։

 

«Իսրայելի պաշտպանության նախարարությունը վերջերս ԱՄՆ-ից ստացավ բեռնատար ինքնաթիռ, որը տեղափոխում էր զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը, որը նախատեսված էր Իսրայելի պաշտպանության բանակի օգտագործման համար: Տրանսպորտային միջոցները փոխանցվում են Իսրայելի պաշտպանության բանակին՝ փոխարինելու ռազմական գործողությունների ժամանակ խոցվածներին»,- ասված է հայտարարության մեջ։