«Արմեն Չարչյանի գործով դատախազը միջնորդեց Դատարանին նշանակել նրան պատիժ ազատազարկում՝ 5 տարի ժամկետով….
24.11.2023թ. Ժամը՝ 16:00-ին նշանակված դատական նիստով Ես եմ հանդես գալու ճառով»,- ֆբ-ի իր էջում գրել է Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):