Մելաձեն և Բրեժնևան ամուսնալուծվել են Ուկրաինայի մասին հայտարարությունների պատճառով։ KP.RU-ն հայտնել է 41-ամյա Վերա Բրեժնևայի և 60-ամյա Կոնստանտին Մելաձեի ամուսնալուծության մասին։ Օրերս դա հաստատել է ինքը՝ երգչուհին՝ սոցցանցերում տխուր գրառում հրապարակելով։ Խոսակցություններ կային, որ պրոդյուսերն ուներ նոր մուսա՝ 23-ամյա Սոֆյա Տարասովան՝ VIA Gra խմբի նախկին մասնակիցը։ Բայց, KP.RU-ն պարզել է, որ պրոդյուսերի և երգչուհու ամուսնալուծության պատճառն այլ է. դա ոչ թե սովորական գործ էր, այլ քաղաքականություն, որը վերջ դրեց նրանց ընտանեկան կյանքին։
Պրոդյուսեր Ալինա Կրասնայան պատմել է, որ Մելաձեն բաժանվել է Վերա Բրեժնևայից, ով աստղ դարձավ Ռուսաստանի շնորհիվ, բայց աջակցում է Ուկրաինային։ «Ասում են՝ Վերան ցանկացել է, որ Կոստյան բաց հայտարարի Ուկրաինային աջակցելու մասին։ Բայց նա հրաժարվել է, քանի որ Ռուսաստանում ունի արտադրական կենտրոն և շատ անշարժ գույք։ Դրա համար էլ Վերայից բաժանվել են։ Այժմ Կոստյան ապրում է Իտալիայում, Վերան՝ Բալթյան երկրներում»։