ԱՄՆ-ն արդիական չի համարում Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգության միջազգային հետաքննությունը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ «Ես չեմ կարծում, որ այս պահին դա տեղին է: Իսրայելն արդեն բավարար ապացույցներ է ներկայացրել», - ասել է նա լրագրողներին ճեպազրույցում` ի պատասխան ողբերգության պատճառների միջազգային հետաքննության հնարավորության:
ԱՄՆ-ը տեղին չի համարում Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգության միջազգային հետաքննությունը
21:12, 19 հոկտեմբեր 2023