Հետևեք մեզ։

Բրիտանական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Սև ծովի վրայով մոտեցել են Ռուսաստանի սահմանին

23:40, 19 հոկտեմբեր 2023
Բրիտանական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Սև ծովի վրայով մոտեցել են Ռուսաստանի սահմանին

Բրիտանական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Սև ծովի վրայով մոտեցել են Ռուսաստանի սահմանին, որսացել են Սու-27 կործանիչներ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ինչպես պարզաբանվում է, օդային տարածքը վերահսկելու միջոցները երեք օդային թիրախ են հայտնաբերել։ Սև ծովի վրայով թռել են Ռուսաստանի ուղղությամբ։ Սահմանային խախտումները հայտնաբերելու և կանխելու նպատակով օդ են բարձրացվել հակաօդային պաշտպանության ուժերի երկու Սու-27 կործանիչներ։

«Ռուսական կործանիչները հայտնաբերել են օդային թիրախները՝ RC-135 ռադիոտեխնիկական հետախուզական և ռադիոէլեկտրոնային պատերազմի ինքնաթիռներ և բրիտանական ռազմաօդային ուժերի երկու բազմաֆունկցիոնալ Typhoon կործանիչներ»,- ընդգծել են ՊՆ-ում։