Հետևեք մեզ։

ՌԴ-ում Անաստաս Միկոյանի ծոռը սպանել է տատիկին ու եղբորը․ պատճառը բնակարանն է․ մանրամասներ

00:26, 20 հոկտեմբեր 2023
ՌԴ-ում Անաստաս Միկոյանի ծոռը սպանել է տատիկին ու եղբորը․ պատճառը բնակարանն է․ մանրամասներ

Մերձմոսկովյան Կրյուկովո գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի ծոռը՝ Ռոման Միկոյանը սպանել է տատիկին ու եղբորը՝ Արտեմ Միկոյանին։

 

Սպանված թոշակառուն և նրա թոռը հայտնի ռոք երաժիշտ Ստաս Նամինի՝ Անաստաս Միկոյանի որդին ու զոքանչն են։ Այս մասին հոկտեմբերի 19-ին հայտնել է «Իզվեստիա»-ի աղբյուրը։

 

Նրա խոսքով՝ տան վաճառքի շուրջ վիճաբանություն է ծագել հարազատների միջև։ Կոնֆլիկտի ժամանակ թոռը` Ռոման Միկոյանը  սպանել է տատիկին, որից հետո զանգահարել է 30-ամյա եղբորը և խոստովանել իր արածը։ Դեպքի վայր է ժամանել եղբայրը, ում նույնպես սպանել է Ռոման Միկոյանը։ Հետո մարդասպանը զանգահարել է ոստիկանություն և պատմել իր կատարած կրկնակի հանցագործության մասին։

 

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի   աշխատակիցները քրեական գործ են հարուցել երկու անձի սպանության դեպքի առթիվ։ Ռոման Միկոյանը ձերբակալվել է, Ria.ru-ն ևս հայտնել է դեպքի մասին, և նշել, որ կրկնակի սպանության կասկածանքով բերման է ենթարկվել ևս մեկ հարազատ: