Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց հավաքվել են արցախցիները և պահանջում են պատասխանել իրենց հարցրեին։
Մի խումբ արցախցիներ ներխուժեցին շենք։ Այնտեղ է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Քաղաքացիները բողոքում են Արցախի նախագահի՝ հոկտեմբերի 19-ին ստորագրած հրամանագրից, համաձայն որի, հոկտեմբերի 1-ից մի շարք պետաշխատողներ ազատվել են աշխատանքից ու մինչ օրս չեն ստացել իրենց աշխատավարձերը։