Հետևեք մեզ։

Արցախի Հանրապետությունը լուծարված չէ․ Սամվել Շահրամանյան (տեսանյութ)

12:07, 20 հոկտեմբեր 2023
Արցախի Հանրապետությունը լուծարված չէ․ Սամվել Շահրամանյան (տեսանյութ)

Արցախի Հանրապետությունը լուծարված չէ։ Այս մասին Արցախի ներկայացուցության մոտ հավաքված արցախցիներին ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պատասխանելով հարցին, թե մարդիկ 30 տարի ամեն ինչ արել են, որ մի օրում լուծարվի՞։

«Այստեղ մարդ կա, որ այդ փաստաթուղթը տեսել է, Արցախի Հանրապետությունը լուծարված չէ։ Փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, թե ինչ կա այնտեղ, չեմ կարող ասել, բայց ձեզ վստահեցնում եմ դրա դրական ու բացասական կողմերը գիտեմ։ Ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը։ Սրան ես պատասխանը տալու եմ Հանրային ձևով Հ1-ի տաղավարում, առաջիկայում այս հարցերին անդրադառնալով»,-ասաց Շահրամանյանը։