Հետևեք մեզ։

Իսրայելը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ավելի քան 100 օբյեկտի հարվածելու մասին

14:08, 20 հոկտեմբեր 2023
Իսրայելը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ավելի քան 100 օբյեկտի հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը առավոտյան տեղեկագրում հայտնել է, որ խոցել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը պատկանող ավելի քան 100 թիրախ, սպանվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ հարձակմանը մասնակցած ՀԱՄԱՍ-ի զինյալ, չեզոքացվել է նաև ՀԱՄԱՍ-ի ջոկատ։

Խոցված օբյեկտների շարքում են ստորգետնյա թունել, զենքերի պահեստներ, տասնյակ հրամանատարական կենտրոններ։ ԻՊԲ-ն հայտնում է նաև Ջաբալիայի շրջանում մզկիթներից մեկում գտնվող զենքերի ոչնչացման մասին։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել Գազայի հունական եկեղեցու մերձակայքում գտնվող շենքին հասցված հարվածի մասին, որի հետևանքով վնասվել է նաև 12-րդ դարի եկեղեցու ճակատային հատվածը։