Հետևեք մեզ։

Կրեմլը ծրագրում է այս տարի կազմակերպել Պուտինի մեծ մամուլի ասուլիսը

14:45, 20 հոկտեմբեր 2023
Կրեմլը ծրագրում է այս տարի կազմակերպել Պուտինի մեծ մամուլի ասուլիսը

Կրեմլը նախատեսում է այս տարի մեծ մամուլի ասուլիս հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ժամկետները կհայտարարվեն ավելի ուշ։ Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նման պլաններ կան, մենք ձեզ կտեղեկացնենք դրա ժամկետների մասին»,- ասել է Պեսկովը։