Հետևեք մեզ։

Հիմա պետք է արդեն միասնական լինենք, որ կարողանանք գրագետ ձևով, խելոք ձևով Արցախը հետ բերենք. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան․ Aysor.am

16:34, 20 հոկտեմբեր 2023
Հիմա պետք է արդեն միասնական լինենք, որ կարողանանք գրագետ ձևով, խելոք ձևով Արցախը հետ բերենք. ՔՊ-ական Գագիկ Մելքոնյան․ Aysor.am

Այսի՞նքն՝ էտ ինչա՞ եղել, որ չհամագործակցենք. Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Արցախը Ադրբեջանի մաս հայտարարելուց հետո պատրաստ են Արցախի վտարանդի կառավարության հետ համագործակցել։

Մելքոնյանը նշեց, որ Արցախի պատգամավորները պետք է անվավեր ճանաչեն Արցախը լուծարելու մասին հայտարարությունը. «Իրենք պետք է կարողանան այնքան  խելացի գտնվել, որ իրենց Գերագույն դատարանով ճանաչեն՝ Արցախը լուծարելու մասին հայտարարության ստորագրությունն անվավեր է, որովհետև ինքն իրավունք չունի նման որոշման, ԱԺ-ն պետք է վավերացնի։ Հիմա իրենք, եթե կարողանան այս ամենն անել, ուրեմն՝ շատ լավա, եթե չեն անում, ուրեմն՝ ինչ ծրագրով, որ իրենց ուղարկել են, այդ ծրագրով էլ գալիս են»։

Պատգամավորը նշեց, որ պետք է երկկողմ աշխատանքներ տանել։ «Մենք էլ Արցախի կորստով չպետք է դադարենք գործել, մենք հիմա էլ միջազգային կառույցներին դիմում ենք, ամեն ինչ արվում է մեր իշխանությունների կողմից, ամբողջ Եվրոպան, Ամերիկան, բոլոր պետությունները ոտքի են  կանգնած ու ասում են՝ այս հարցը պետք է շուտափույթ լուծում ստանա, ու ոչ մեկին էլ չթվա, որ  այս իշխանությունները չեն զբաղվում դրանով, ամեն ինչ էլ արվում է», - ասաց նա։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։