Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Լավրովն ու Բայրամովը քննարկել են նաև «3+3» (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան) խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության հարցը։
«Համեմատվել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության շուրջ մոտեցումները»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։