Հետևեք մեզ։

Իսրայելի պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի երեք փուլերը

22:21, 20 հոկտեմբեր 2023
Իսրայելի պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի երեք փուլերը

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նշել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմի երեք փուլերը.

 

«Առաջին փուլը, որում ներկայումս գտնվում է իսրայելական բանակը, ներառում է օդային ուժերի միջոցով հարվածներ հասցնելը, այնուհետև «ցամաքային զորավարժություններ»՝ ոչնչացնելու ՀԱՄԱՍ-ի զինյալներին և վնասելու նրանց ենթակառուցվածքը:

 

Երկրորդ փուլը ներառում է փոքր հեռահարության մարտական ​​գործողություններ, «դիմադրության օջախների վերացման» աշխատանքներ։

 

Երրորդ փուլը ներառում է ներկայիս Գազայի գոտում անվտանգության նոր ռեժիմի ստեղծումը, Գազայի հատվածում առօրյա կյանքի պատասխանատվությունը Իսրայելի վրայից հանելը և Իսրայելի անվտանգության առումով նոր իրականության ստեղծումը»։