Հետևեք մեզ։

ՀԱՄԱՍ-ն առաջարկում է ազատ արձակել պատանդներին՝ մեկօրյա հրադադարի դիմաց

22:27, 20 հոկտեմբեր 2023
ՀԱՄԱՍ-ն առաջարկում է ազատ արձակել պատանդներին՝ մեկօրյա հրադադարի դիմաց

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան և կազմակերպության հիմնադիրներից մեկը՝ շեյխ Հասան Յոսեֆ Խալիլը, ասել է, որ Գազայում պատանդ վերցված որոշ պատանդներ կարող են ազատ արձակվել Իսրայելի պաշտպանության բանակի ռմբակոծությունների 24-ժամյա հրադադարի դիմաց:

 

Այս մասին նա հայտարարել է կանադական Globe and Mail թերթին տված հարցազրույցում՝ պարզաբանելով, որ նկատի ունի կազմակերպության անդամների կողմից առևանգված կանանց, երեխաների և օտարերկրյա քաղաքացիների ազատ արձակումը։

 

«Սխալներ են թույլ տրվել, մենք մարդ ենք, և մարդիկ սխալվում են»,- հավելել է նա։