Անվտանգությունը չի կարող ապահովվել երեխաների, կանանց և քաղաքացիական անձանց զանգվածային սպանություններով, հիվանդանոցների, դպրոցների, մզկիթների և եկեղեցիների ռմբակոծմամբ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը։
«Կոչ եմ անում բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին անկեղծորեն աջակցել Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի արագ հաստատման նախաձեռնություններին։
Ես կրկնում եմ մեր կոչը Իսրայելի վարչակազմին՝ երբեք չուժեղացնել հարձակումները խաղաղ բնակչության վրա և անհապաղ դադարեցնել իր գործողությունները, որոնք ցեղասպանություն են»,-ասել է Էրդողանը։