Հետևեք մեզ։

Տաջիկստանում ռուսաստանյան ռազմատրանսպորտային ինքնաթիռ է այրվել

01:58, 21 հոկտեմբեր 2023
Տաջիկստանում ռուսաստանյան ռազմատրանսպորտային ինքնաթիռ է այրվել

Տաջիկստանում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել։

 

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ-76 ինքնաթիռը կործանվել է Գիսար ավիաբազայում, որը գտնվում է մայրաքաղաք Դուշանբեից մի քանի կիլոմետր հարավ-արևմուտք, հայտնում են ռուսական Telegram-յան ալիքները։

 

Հաղորդվում է նաև, որ 8 հոգուց բաղկացած անձնակազմը չի տուժել։

 

Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի կործանման պատճառը եղել է թռիչքի ժամանակ օդանավի շարժիչներից մեկում բռնկված հրդեհը։ Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և ամբողջությամբ այրվել։