Մեծ Բրիտանիայի վարչապետ Սունակը և Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը դատապարտել են։
Հանդիպումը կայացել է Կահիրեում, որտեղ կողմերը քննարկել են Գազայի հատվածի շուրջ սրումը, գրում է Reuters-ը։
Կողմերը դատապարտել են ՀԱՄԱՍ-ի գործողությունները և ընդգծել, որ այդ կազմակերպությունը չի ներկայացնում Պաղեստինի ժողովրդին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը X սոցիալական ցանցում հանդիպման վերաբերյալ գրել է.
«Մենք դատապարտեցինք ՀԱՄԱՍ-ի սարսափելի գործողությունները և համաձայնվեցինք, որ նրանք չեն ներկայացնում Պաղեստինի ժողովրդին»։