ԵԱՏՄ երկրների վարչապետերը կհանդիպեն հոկտեմբերի 26-ին Բիշքեկում։ Այս մասին ճեպազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացումը 2030-20455թթ. ընթացքում։ Նախատեսվում է քննարկել համատեղ կոորպորացիոն նախագծերը արդյունաբերության և ֆինանսական աջակցության ցուցաբերման ոլորտներում։ Կքննարկվի նաեւ ընթացիկ իրավիճակի և ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի հեռանկարների հարցը, և այլ հարցեր։