Ռեփեր Քանյե Ուեսթը չի ցանկանում մասնակցել 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին։
Այս մասին Rolling Stone-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբանը։ Երաժիշտը հոկտեմբերին հայտարարություն է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով, որը վկայում է քարոզարշավի դադարեցման մասին։ Ուեսթի փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալը դժվար թե մտափոխվի։ 2020 թվականին թեկնածու Քանյե Ուեսթը նախագահական ընտրություններում ստացել է մոտ 60 հազար ձայն։