ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը Կահիրեում կայացած գագաթնաժողովում ասել է, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների հարձակումն Իսրայելի վրա չի կարող պատրվակ ծառայել Գազայի հատվածում իսրայելական զինվորականների գործողությունների համար։
Իրական խաղաղության և անվտանգության միակ «իրատեսական հիմքը», ըստ Գուտերեշի, կարող է լինել պաղեստինյան պետության ստեղծումը։ Նա նաև ասել է, որ ՄԱԿ-ը մինչև վերջ աշխատում է Գազայի հատված մարդասիրական օգնության մշտական առաքումն ապահովելու համար։