Ռուսաստանում էլեկտրոնային ծխախոտից երկու ռուս դպրոցական թունավորվել է. նրանք այժմ վերակենդանացման բաժանմունքում են։
Նովոսիբիրսկից երկու աշակերտ՝ 15 և 12 տարեկան, ընդմիջման ժամանակ որոշել են էլեկտրոնային սարքով ծխել։ Րոպեներ անց իրենց վատ են զգացել, հրավիրվել է շտապօգնություն։
Հիվանդանոցում նրանց մոտ ախտորոշվել է «անհայտ նյութից թունավորում», այժմ նրանցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ մյուսը՝ թունաբանության բաժանմունքում։