Մահացել է Անգլիայի հավաքականի կազմում 1966 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Բոբի Չարլթոնը, հաղորդում են ԶԼՄ-ները։ Նա 86 տարեկան էր։
Նա Անգլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ 1966 թվականին ստացել է Ոսկե գնդակ մրցանակը։ Այն ինը ֆուտբոլիստներից մեկն է աշխարհում, ում հաջողվել է նվաճել ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը, Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը և Ոսկե գնդակ մրցանակը։ Կարիերայի մեծ մասն անց է կացրել Մանչեսթեր Յունայթեդում, եղել է այդ թիմի ավագը։ Հարձակողական ոճի կիսապաշտպան էր, ուներ հնարքների մեծ զինանոց