Թուրքիայի հարավում գտնվող Անթալիա նահանգում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներ տեղափոխող երկու միկրոավտոբուսներ բախվել են, և առնվազն 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է IHA-ն։ «Վթարի հետևանքով բազմաթիվ ռուս զբոսաշրջիկներ տուժել են, նրանց մի զգալի մասը հրաժարվել է հոսպիտալացումից: Զբոսաշրջիկները գերադասել են գնալ հյուրանոցներ, քան հիվանդանոց»,- ասվում է հրապարակման մեջ։
Գործակալության տվյալներով՝ ինչպես վարորդները, այնպես էլ հինգ ռուսաստանցի տեղափոխվել են հիվանդանոց։ Հրապարակման մեջ նշվում է, որ D400 մայրուղու երկայնքով նույն ուղղությամբ ընթացել են երկու միկրոավտոբուսներ, որոնցից մեկը Կիլիզագաչ գյուղի մոտ բախվել է մյուսին։