Հետևեք մեզ։

Պայթյուն և փլուզում՝ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում գործող բացօթյա սրճարաններից մեկում․ կան վիրավորներ (լուսանկարներ) Shamshyan.com

20:09, 21 հոկտեմբեր 2023
Պայթյուն և փլուզում՝ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում գործող բացօթյա սրճարաններից մեկում․ կան վիրավորներ (լուսանկարներ) Shamshyan.com

Այսօր՝ ժամը 17:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ «Հաղթանակ» զբոսայգում գործող կիսաբացօթյա սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ: Հայտնում է Shamshayn.com-ը։
 
 
Նշված վայրից օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը 3 հոգու նախ տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել 2-ին՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ մեկին՝ «Արմենիա» բԺշկական կենտրոն:

Տարածքը պարեկները սահմանազատել են :

Ըստ նախնական տեղեկությունների կիսաբացօթյա սրճարանի խոհանոցային և արտաքնոցի հատվածում պայթյուն է տեղի ունեցել և փլուզում: 

Առաստաղի բավականին հատված փլուզվել է, կոտրվել են պատուհաններ և գույքի մի հատված վնասվել է:

Տարածքը գազաֆիկացված չէ, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ պայթյունը գազից չի առաջացել:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։