Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրում «Կրասնոդար»-ը հյուրընկալվել էր «Բալտիկա»-ին: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և 60-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ:
Այս տուրից հետո էլ «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի առաջատարն է