Ֆրանսիայի պաշտպանության նախարարն Սեբաստիեն Լըկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի օրը պայմանագիր կկնքեն հակաօդային պաշտպանության ոլորտում ֆրանսիական սպառազինությունների մատակարարման վերաբերյալ։
«Կիրակի օրը մենք պաշտոնապես կձևակերպենք ՀՀ կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակով սպառազինության ձեռքբերումը»,- ասել է նա:
Ըստ նախարարի՝ խոսքն այնպիսի պայմանագրի ստորագրման մասին է, որը թույլ կտա պաշտպանել ՀՀ օդային տարածքը: