Մարդկությանը «նոր աշխարհակարգ» է պետք, որը կփոխարինի վերջին 50 տարում պահպանվողին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Կարծում եմ, որ մենք հնարավորություն ունենք, եթե բավականաչափ համարձակ և ինքնավստահ լինենք, միավորելու աշխարհը այնպես, ինչպես նախկինում չի եղել: Մենք 50 տարի ապրել ենք հետպատերազմյան շրջանում, և ամեն ինչ լավ էր աշխատում, բայց գոլորշին վերջացավ։ Մեզ պետք է նոր՝ ինչ-որ իմաստով նոր աշխարհակարգ»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Բայդենը նշել է, որ շատ բան կախված կլինի մոտ ապագայում տեղի ունեցող իրադարձություններից. «Մենք պատմության շրջադարձային կետում ենք, և դա նշանակում է, որ այն որոշումները, որոնք մենք կկայացնենք առաջիկա 4 կամ 5 տարիների ընթացքում, կորոշեն, թե ինչպիսին կլինեն հաջորդ չորս կամ հինգ տասնամյակները»: