Լոնդոնում Պաղեստինին աջակցող ցույցերին մոտ 100 հազար մարդ է մասնակցել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ցույցերն անցել են առանց լուրջ միջադեպերի։ Ցուցարարների հիմնական պահանջը Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցումն էր։ Ցուցարարները դժգոհություն են հայտնել ներկայիս հակամարտությունում բրիտանական իշխանությունների իսրայելամետ դիրքորոշման կապակցությամբ։ Ցուցարարներից ոմանք «Ամոթ Մեծ Բրիտանիայի կառավարությանը» և «Վերջ Պահպանողական կուսակցության կառավարությունը» կարգախոսներով պաստառներ են պահել։
Տեսանյութերն՝ այստեղ։