Հետևեք մեզ։

Երևան-Իջևան ճանապարհին մեքենան բախվել է ռեստորանի դարպասներին

12:54, 22 հոկտեմբեր 2023
Երևան-Իջևան ճանապարհին մեքենան բախվել է ռեստորանի դարպասներին

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 22-ին, ժամը 08:49-ին ահազանգ է ստացել, որ «Կարասար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

 

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 75-րդ կմ-ին, «Volkswagen » մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Հ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Կարասար» ռեստորանային համալիրի դարպասներին՝ հայտնվելով ռեստորանի բակում։

 

Նշվում է, որ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: