Շաբաթ օրը մի քանի հազար մարդ դուրս է եկել Նյու Յորքի փողոցներ՝ աջակցելու Պաղեստինին և կոչ անելով դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` ցուցարարները կոչ են արել դադարեցնել կրակը և նաև դիմել են ԱՄՆ վարչակազմին՝ դադարեցնել ռազմական աջակցությունը Իսրայելին։
Ցույցը տեղի է ունեցել Բրուքլինի Բեյ Ռիջ շրջանում, որտեղ բնակվում է իսլամական համայնքներից մեկը։ Մոտակա փողոցները փակվել են, իսկ ոստիկանության բազմաթիվ ստորաբաժանումներ հերթապահել են։ Ցուցարարները երթով շարժվել են մի քանի փողոցներով, իրավիճակը հանգիստ է եղել, իրավապահները չեն միջամտել ակցիայի ընթացքին։
Տեսանյութերն` այստեղ։