Թեհրանում հոկտեմբերի 23-ին տեղի կունենա Անդրկովկասի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների երկրորդ հանդիպումը՝ «3+3» ձևաչափով: Այս մասին հայտնում է IRNA-ն:
«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման մասնակիցները կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ջանքերը քաղաքականության, տնտեսության, անվտանգության, տարանցման և էներգետիկայի ոլորտներում:
«Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ տարածաշրջանային խնդիրների լուծումն առանց արևմտյան պետությունների միջամտության համարվում է այդ խմբի ձևավորման գլխավոր նպատակներից մեկը»,- հայտնում է գործակալությունը: