Իսրայելի վարչապետ Նեթանյահուն երկրի հյուսիսային սահմանին տեղակայված զորքերին այցելության ժամանակ նախազգուշացրել է լիբանանյան շիական «Հեզբոլլահին`» չմիանալ հակամարտությանը։
«Ես հիմա չեմ կարող ձեզ ասել, թե արդյոք «Հեզբոլլահը» կորոշի ամբողջությամբ միանալ մարտերին: Բայց եթե «Հեզբոլլահը» որոշի մտնել պատերազմի մեջ, նա կգործի իր կյանքի սխալը: Մենք նրան հարվածելու ենք այնպիսի ուժով, որը չեն էլ պատկերացնի»:
Իսրայելի վարչապետն ասել է` պատկերացրեք, և դա կործանարար հետևանքներ կունենա ինչպես Հեզբոլլահի, այնպես էլ Լիբանանի պետության համար։