Հետևեք մեզ։

Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն

19:01, 22 հոկտեմբեր 2023
Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ֆրանսիական պարբերականի հետ զրույցում հայտնել էր, որ ՀՀ-ն եւ Ֆրանսիան ստորագրելու են ռազմական մատակարարումների պայմանագիր։