Սվերդլովսկի շրջանից մի կին կորցրել է մեքենայի կառավարումը, թռչել է ձորը և դեպքի վայրում քնել։ Ժամանել են Ճանապարհային ոստիկանության տեսուչները, օգնել են նրան արթնանալ ու դուրս գալ։
Նա խոստովանել է, որ հարբած է եղել։ Այժմ նրան սպառնում է 30 հազար ռուբլու տուգանք, ինչպես նաև մինչև 2 տարի ժամկետով վարորդական իրավունքներից զրկում։