Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկացմամբ, Վրաստանը չի մասնակցի վաղը Իրանի մայրաքաղաքում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են արտաքին գործերի նախարարությունից։
«Վրաստանը չի մասնակցում նշված հանդիպմանը և երբեք չի մասնակցել»,- նշել են արտաքին քաղաքականության գերատեսչությունում։
«Այսպես կոչված «3+3» նախաձեռնությունը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերի 10-ին, որին Վրաստանը չէր մասնակցել։