ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսով քննարկել է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին բանակցություններից հետո հայտարարել է Սպիտակ տունը։
«Այսօր կեսօրին նախագահ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ, որի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Գազայի հատվածի իրադարձությունները: Բանակցություններին հաջորդող հայտարարությունը շուտով կհրապարակվի», - նշել է Սպիտակ տունը։
Բացի այդ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունը և պետության ղեկավարի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը կիրակի օրը Բայդենին ներկայացրել են իրավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ։