Առաջիկայում Իրանը Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործառնություններում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, իսկ մաքսային սահմաններն ամբողջությամբ բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար։ Այս մասին հոկտեմբերի 22-ին հայտարարել է Ռուս-իրանական համատեղ առևտրական պալատի մասնակից Կամբիզ Միրկազեմին:
«Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են 2024 թվականի մարտին հանել երկու երկրներից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը»,- ասել է Միրկազեմին: