Բոլոր տնտեսվարողները, որոնք նախկինում ունեին գովազդի թույլտվություն, պետք է գիտակցեն, որ իրենք ևս պարտավոր են անցնել նոր ստանդարտների։ Քաղաքը գովազդային աղբից պետք է ազատվի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Երևանում ինքնակամ տեղադրված գովազդները սահմանված չափորոշիչներին համապատասխանեցնելու կամ ապամոնտաժելու ուղղությամբ իրականացված աշխատանքներին։
«Քաղաքի տեսքը էականորեն կփոխվի, տնտեսվարողներն էլ հունվարի 1-ից պետք է տեղեկացված լինեն, որ մտնում են գովազդային նոր ստանդարտներ, հետո իրարից նեղանալ չլինի»,- նշեց Ավինյանը։