Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է «3+3» ձևաչափով հանդիպմանը:
««3+3» նախաձեռնության արտգործնախարարների թեհրանյան հանդիպումը Իրանի հարևանության քաղաքականության շարունակությունն ու ամբողջացումն է:
Ռեգիոնալիզմը և տարածաշրջանային մեխանիզմները նոր աշխարհակարգի հատկանիշներն են:
Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն ու միջամտությունն արգելված է», - գրել է նա: