Հետևեք մեզ։

Եվրամիության երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կքննարկեն Ադրբեջանի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը

12:03, 23 հոկտեմբեր 2023
Եվրամիության երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կքննարկեն Ադրբեջանի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը

Այսօր Եվրամիության երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կքննարկեն Ադրբեջանի եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Այս մասին լրագրողներին տված հայտարարության մեջ ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

Նա ասել է, որ այսօրվա հանդիպման օրակարգում են քննարկումներ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի, Գազայում տիրող իրավիճակի և այնտեղ մարդասիրական օգնության առաքման, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ։