Լավ կլիներ, եթե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նաև իր հայտարարություններում անդրադառնար միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիային, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ սպառնալիքի կամ ուժի կիրառման դեպքում ցանկացած համաձայնագիր առ ոչինչ է։ Այս մասին Ազգային ժողվում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով Բլինկենի հայտարարությունը, թե Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղ պայմանավորվածություններ ձեռք բերել:
«Ցեղասպան Ադրբեջանին և Ալիևին զսպելու փոխարեն նրանք խոսում են ինչ-որ պարտադրանքների մասին»,–հավելեց Մինասյանը։