Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ «3+3» ձևաչափով առաջին նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Այցի շրջանակներում նախատեսվում է նախարար Ջեյհուն Բայրամովի ելույթը միջոցառմանը, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ։