Մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժությունները՝ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների մասնակցությամբ։
Բաքու քաղաքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում և Արցախում (խմբ․) անցկացվող համատեղ մարտավարական զորավարժություններին մասնակցում են տարբեր տիպի զորքերի ընդհանուր թվով 3000-անոց անձնակազմ։ Զորավարժություններում ներգրավված են 130 միավոր զրահատեխնիկա, մինչև 100 հրետանի, ավելի քան 20 ավիացիոն և թռիչքային մեքենա, ինչպես նաև ինժեներական տեխնիկա։