Ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան ամուսնու՝ դերասան Մաքսիմ Գալկինի և երեխաների հետ Իսրայելից Կիպրոս է տեղափոխվել։
Այդ մասին գրել է «Կոմսոնոլսկայա պրավդա»-ն։
Աղբյուրի տվյալներով՝ 2017 թվականին Պուգաչովան այնտեղ վիլլա է գնել ու երեխաների հետ ավտոմատ կերպով Կիպրոսի անձնագիր ստացել։
Նշենք, որ երգչուհին ընտանիքի հետ Իսրայել է տեղափոխվել ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո։