Օմսկում նախկինում բազմիցս ազատազրկված տղամարդը մեղադրվում է իր հղի ընկերուհու սպանության մեջ։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ հոկտեմբերի լույս 21-ի գիշերը Օմսկի Սրեդնյայա փողոցում գտնվող առանձնատանը 35-ամյա տղամարդը և նրա 18-ամյա ընկերուհին խմել են ընկերների հետ։ Տղամարդիկ գնացել են, երից հետո ա18-ամյա աղջիկը բողոքել է, որ երաժշտական բարձրախոսը դադարել է նվագել։ Դա զայրացրել է մեղադրյալին, և նա սկսել է ծեծել աղջկան։
«Ըստ քննիչների՝ հոկտեմբերի 21-ի գիշերը, միասին ալկոհոլ օգտագործելիս, մեղադրյալը դաժան ծեծի է ենթարկել հղի զուգընկերուհուն՝ պատճառելով բազմաթիվ վնասվածքներ, որից տուժածը տեղում մահացել է։ Սպանելուց հետո տղամարդը աղջկա դիակը տեղափոխել է կից շինություն և փորձել թաքցնել հանցագործության հետքերը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ ականատեսների՝ կասկածյալը ցատկել էր աղջկա փորի վրա և բղավել, որ նա արժանի չէ իր երեխայի մայրը լինելուն։
Հարուցվել է քրեական գործ՝ «հղի կնոջ սպանություն» հոդվածով։ Նրան բերման են ենթարկել և ձերբակալել։