Հետևեք մեզ։

Ուժով խլելը պետք ա նենց անենք՝ բացառենք, Նիկոլ Փաշինյանը խոսել է 29․800 ք/կմ-ի մասին, որը մեզ համար կարմիր գիծ ա․ Վահե Ղալումյանը՝ «անկլավների» մասին (տեսանյութ)

16:08, 23 հոկտեմբեր 2023

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը, որը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հարազատ եղբայրն է, այսօր Hayastan.news-ի հետ զրույցում անդրադառնալով Տավուշի մարզի անկլավները Ադրբեջանին հայելային սկզբունքով զիջելու հավանական հեռանկարին, ասաց, թե այդ հարցին չի ուզում անդրադառնալ, դա նուրբ թեմա է՝ դրան այս պահին անդրադառնալու կարիք չկա, ապա ավելացրեց, որ իրենք հայտարարել են 29․800 քառակուսի կիլոմետրի մասին։

Հարցին՝ այդ 29․800-ի մեջ «անկլավները» մտնո՞ւմ են, Ղալումյանն ասաց․ «Դա արդեն դեմարկացիայի, դելիմիտացիայի հանձնաժողովը պետք է որոշի։ Իսկ որը մեր սուվերեն տարածքն է, դրա հետ կապված ոչ մի խնդիր չկա»։ Նորից հարցրինք՝ եթե այդ «անկլավները» մենք տանք, Տավուշի մարզում կոմունիկացիաների հետ կապված խնդիր չի՞ առաջանա Վրաստանի հետ, ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Տալու-չտալու հարց չկա հիմա», իսկ վաղը չի կարող գուշակել՝ կլինի՞ նման հարց, թե՞ չի լինի։

 

Մանրամասն՝ տեսանյութում․

 

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ