Այսօր Թեհրանում տեղի կունենա «3+3» երկրների արտգործնախարարների գագաթնաժողովը։ Այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը։
Նախարարի խոսքով՝ գագաթնաժողովում քննարկվելու է Հարավային Կովկասը։
Ընդգծելով, որ գագաթնաժողովն անցկացվելու է «Խաղաղություն, համագործակցություն և առաջընթաց Հարավային Կովկասում» անվան տակ՝ Աբդուլլահյանը նշել է, որ նախարարների հանդիպումը կարող է հիմք հանդիսանալ Հարավային Կովկասում խաղաղության և խնդիրների լուծման համար։