Վանաձորի բժշկական կենտրոնում արցախցի Նժդեհն է ծնվել։ Այս մասին հայտնի է դառնում ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։
«Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքի 3-րդ զավակը: 3400 գրամ քաշով ու 50 սմ հասակով ծնված փոքրիկի ծնունդն ընդունել է մանբարաձ-գինեկոլոգ Նարինե Ղուլյանը: Նեոնատոլոգը Սվետլանա Պապիկյանն է։ Թե՛ մայրիկի եւ թե՛ փոքրիկի վիճակը բավարար է: Ընտանիքը Արցախից բռնի տեղահանվել ու Հայաստան է հասել սեպտեմբերի 24-ին՝ ավելի քան 26 ժամ մնալով ճանապարհներին»: