Հարավային Կովկասը խաղաղության կարիք ունի, այսինքն՝ կարգավիճակ, որտեղ տարածաշրջանի բոլոր երկրներն ապրում են բաց սահմաններով, կապված են տնտեսական, քաղաքական, մշակութային կապերով և բոլոր հարցերը դիվանագիտական ճանապարհով և երկխոսությամբ լուծելու ավանդույթով։ Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա իր հիմնական ուղերձն է, որը փոխանցել է Եվրախորհրդարանին։
«Հատկապես ուզում եմ ընդգծել, որ մենք ոչ մի կերպ չենք հակադրում խաղաղության մասին մեր պատկերացումները մեր տարածաշրջանի շահերին, քանի որ մեր երկիրը կարող է խաղաղ ապրել, եթե տարածաշրջանում խաղաղություն տիրի։ Եվ ես տեսնում եմ, որ աջակցությունը խաղաղության ամրապնդմանը իմ հիմնական քաղաքական պարտավորությունն է»,-գրել է Փաշինյանը: