Հետևեք մեզ։

Էրդողանը Թուրքիայի խորհրդարանի հաստատմանը ներկայացրել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը

19:25, 23 հոկտեմբեր 2023
Էրդողանը Թուրքիայի խորհրդարանի հաստատմանը ներկայացրել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանին է ներկայացրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։ 

«Նախագահ Թայիփ Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու արձանագրությունը և հոկտեմբերի 23-ին այն ներկայացրել խորհրդարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքական իշխանությունները նախապես հայտարարել էին ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը քննարկելու հնարավորության մասին հոկտեմբերին՝ խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին։

Ընթացակարգի համաձայն՝ փաստաթուղթն ի սկզբանե կքննարկի Միջազգային հարցերով հանձնաժողովը և հաստատվելու դեպքում կներկայացվի ամբողջ խորհրդարանի քվեարկությանը։